ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Լեւան Ճագարյանին նշանակել է Իրանում Ռուսաստանի դեսպան` Ալեքսանդր Սադովնիկովի փոխարեն: Նախագահի հրամանագիրը տեղադրվել է Դաշնության իրավական ակտերի բանկում, այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Նախկինում Ճագարյանը զբաղեցնում էր Տաջիկստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը: 2006թ. օգոստոսի 12-ին ՌԴ նախագահի հրամանագրով Ճագարյանին շնորհվել էր արտակարգ եւ լիազոր դեսպանորդի երկրորդ դասային աստիճան:
Հ. Ա.