«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


«ԶԱԶԱ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ»

Միջազգային գիտաժողով Երեւանում

«Իրանը եւ Կովկասը» ամսագրի 15-ամյակին նվիրված տոնակատարության առիթով, որի խմբագիրն է Գառնիկ Ասատրյանը եւ հրատարակվում է «Brill, Academic Publishers»-ի կողմից Լեյդեն-Բոստոնում, համագործակցությամբ նաեւ «Մոդուս Վիվենդի», «Իրանական ուսումնասիրությունների կովկասյան կենտրոններ»-ի, «Թուրքիայի ուսումնասրության միջազգային ընկերակցության», «Իրան եւ Կովկաս (ISSTIC), «Արմագադ» հիմնարկների ու «Հյուքուս» հիմնադրամիՙ Երեւանում հոկտեմբերի 28-30-ին տեղի է ունենալու միջազգային գիտաժողով, նվիրված զազա ժողովրդի պատմությանը, լեզվին, մշակույթին, ինքնությանը:

Ակադեմիական այս գիտաժողովը նվիրված է նաեւ հռչակավոր դասախոս եւ գիտնական Ֆ. Ս. Անդրեասի հիշատակինՙ որ Զազա ուսումնասիրությունների նախակարապետներից է: Գիտաժողովին մասնակցելու են 30-ից ավելի գիտնականներ, գիտաշխատողներ, մշակույթի գործիչներ եւ զանգվածային լրատվության բազմաթիվ ներկայացուցիչներՙ Թուրքիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից եւ անշուշտՙ Հայաստանից: Հիշեցնենք, որ հայ ժողովրդի ազգակից զազաները, 1915 թ.-ի Եղեռնի օրերին փրկել են հազարավոր հայ որբերի եւ կանանց, որոնք իրենց փրկիչների հետ, գլխավորությամբ Շեյխ Սայիդի, ճաշակել են նաեւ 1938 թ.-ի եղեռնագործությունը, իրագործված աթաթուրքյան վարչակարգի կողմից, սակայն վերապրել են ու այսօր մեզ են փոխանցել մշակույթի եւ արվեստի, երաժշտության գոհարներ: Զազա ժողովրդի արժանավոր զավակներ Միքայել Ասլանը, Ջեմիլ Քոչքիրին, Զաֆեր Քյուչուքը (Կզըլբաշ), շարունակելով Մեծն Կոմիտասի անավարտ գործը, մեզ փոխանցեցին Դերսիմի հայկական ազգագրական երգերն ու գանձերըՙ համբավավոր «Փեթակ» ալբոմով:

Մաղթենք, որ այս պատմական գիտաժողովը նոր հորիզոններ բացի խաղաղասեր ժողովուրդների համատեղ ապրելու եւ գոյատեւելու պայքարում:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Ֆրանկֆուրտ-Բեյրութ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4