Ռոտերդամում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում մեծ հաջողության հասավ Արմինե Սինապյանը: Նա Հայաստանի 4 պատվիրակներից միակն էր, որ հաղթահարեց առաջին փուլի արգելքը: Եվ ահա Արմինեն նոր հաջողության հասավՙ 2-րդ մենամարտում էլ հաղթելով բուլղարուհի Մարգարիտա Չանեւային (14-10):
Այդ հաղթանակի շնորհիվ հայ մարզուհին մտավ կիսաեզրափակիչ եւ նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալը: Մինչեւ 64 կգ քաշային կարգում Արմինեն հաջորդ մենամարտը կանցկացնի այսօր: Նրա մրցակցուհին չեխ Մարտինա Չմորանզովան է, որը քառորդ եզրափակիչում 11-7 հաշվով պարտության էր մատնել լեհ Օլիվիա Լուկզակին: