Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել էր իռլանդացիների հետ հանդիպման մրցավարի գործողությունները` պահանջելով չեղյալ համարել Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ է թողել Բերեզովսկու կարմիր քարտը: Այսպիսով, Ռոման Բերեզովսկին ստիպված կլինի բաց թողնել հաջորդ տարվա աշնանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային տուրի հանդիպումը: