Հայաստանցի 2 շախմատիստներՙ Տիգրան Քոթանջյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը մասնակցեցին Ջակարտայում անցկացված Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնությանը: Առավել հաջող հանդես եկավ Տիգրան Քոթանջյանը, որը 6 միավորով գրավեց 12-րդ տեղը: Տիգրանը տոնեց 5 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն:
Կարեն Գրիգորյանը 5 միավորով զբաղեցրեց 26-րդ տեղը: Կարենը տոնեց 4 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, 3-ում պարտվեց:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի Լի Չաոն, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ հնդիկ շախմատիստ Սուրիա Գանգուլիից: