Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում հայաստանցի շախմատիստներից հաղթանակներ տոնեցին Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Պողոսյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Դմիտրի Վորոբյովի եւ Նիկիտա Կանտուշեւի նկատմամբ: Զավեն Անդրեասյանը հաշտություն կնքեց Եվգենի Կալեգինի հետ: Անհաջողության մատնվեց Մարկ Բասենչյանը, որն անդրանիկ պարտությունը կրեց Պավել Մալետինի հետ պարտիայում:
6 տուրից հետո աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են ռուսաստանցիներ Պավել Սմիռնովն ու Դանիել Լինչեւսկին: Սմիռնովը հաղթեց Անդրեյ Ստուկոպինին, Լինչեւսկին պարտության մատնեց Դմիտրի Բոչարովին: Զավեն Անդրեասյանը վաստակել է 4 միավոր, 3,5 միավոր ունի Հովիկ Հայրապետյանը, 3-ական միավոր են վաստակել Մարկ Բասենչյանն ու Վլադիմիր Պողոսյանը: