ՊՆ քննչական ծառայությունից հայտնեցին, որ այս տարվա հոկտեմբերի 9-ին ԼՂՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող եֆրեյտոր Վլադիմիր Ասատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Արմեն Զաքարյանը: Նա կասկածվում է զինծառայողին վիրավորանք հասցնելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու հանցագործության մեջ:
ԼՂՀ մեկ այլ զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երեւանի կայազորի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման, անձի պատվի եւ արժանապատվության ստորացման, բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Առաքելյանը:
Հ. Հ.