«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ՀՌԱԿ 19-ՐԴԻ 2-ՐԴ ՆԻՍՏԸ

Երեկ տեղի ունեցավ ՀՌԱԿ 19-րդ պատգամավորական ժողովի երկրորդ նիստը. «դեժավյու» չունենաք` նույն վերտառությամբ նիստ օրեր առաջ արել էր նաեւ ՀՌԱԿ առաքելյանական թեւը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանին հեռացրել եւ նոր ատենապետ ընտրել նույն իրենՙ Հարություն Առաքելյանին: Մինչդեռ այդ բոլորն օրենքից դուրս համարող ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն ու նրա թիմակիցները երեկ նույն վերտառությամբ պատգամավորական ժողովի երկրորդ նիստ հրավիրեցին «Անի-պլազայում» եւ այդ նիստում փոփոխություններ կատարեցին ՀՌԱԿ կանոնադրությունում` ՀՌԱԿ պատգամավորական ժողովը վերանվանելով ՀՌԱԿ համագումար, ՀՌԱԿ 15-հոգանոց նոր վարչություն ընտրեցին` այնտեղ արտացոլելով նաեւ ժամանակին ՀՌԱԿ-ին միացած Սամվել Բաբայանի, Ալբերտ Բազեյանի կուսակցությունների ներկայացուցիչներին: Համագումարը նաեւ լիազորեց Էդվարդ Անտինյանինՙ արդարադատության նախարարության համապատասխան կառույց դիմել ու պահանջել ՀՌԱԿ-ից գողացված փաստաթղթերն ու կնիքը: Այս բոլորին չդիմացավ առաքելյանական թեւը եւ մի թունդ հայտարարություն տարածեց, թե այսպես ու այսպես, «Անի-պլազայում» գործող Պատմամշակությաին արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը ողջ աշխատակազմով ժողով է գումարել, իսկ Էդվարդ Անտինյանը դա անվանել է ՀՌԱԿ համագումար: Առաքելյանական հայտարարությունը կոչ է արել լրատվամիջոցներինՙ չլուսաբանել «Անի-պլազայի» ՀՌԱԿ նիստը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4