ԱՄՆ-ում բնակվող եւ այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող նախկին հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հերթական մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին: ԱՄՆ-ի Օկլահոմայի Win Star Gasino-ի դահլիճում նա կմենամարտի կոլումբիացի Ռիչարդ Գուտյերեսի հետ: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում 33 մենամարտ է անցկացրել, որոնցից 26-ում հաղթել է, 6-ումՙ պարտվել, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:
Վանես Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա շահել է բոլոր 30 մենամարտերը, որոնցից 19-ըՙ ժամկետից շուտ: Այդ մենամարտից հետո Վանեսը ցանկանում է հաջորդ տարի մրցել միջինքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: