Մոսկվայում ընթացող թենիսի Կրեմլի գավաթի խաղարկությանը մասնակցելու հրավեր էին ստացել նաեւ հայաստանցի 3 թենիսիստներ: Ցավոք նրանց չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 17-ամյա Մարգարիտա Գասպարյանը պարտվեց համաշխարհային դասակարգման ցուցակում 117-րդ տեղը զբաղեցնող իսպանուհի Արանտա Պարա-Սանտորոյին (6-7, 7-5, 6-7): 18-ամյա Աշոտ Խաչատրյանը 3-6, 3-6 հաշվով զիջեց 264-րդ վարկանիշն ունեցող ուկրաինացի Դենիս Մոլչանովին, իսկ 24-ամյա Երվանդ Գասպարյանը պարտվեց մոլդովացի Ռադու Ալբորտին (5-7, 7-5, 3-6):