«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ՈՉ-ՈՔԻ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

Թբիլիսիում մեկնարկել է ֆուտզալի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլը: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ընտրական 5 խմբերի հաղթողները եւ 2-րդ տեղ զբաղեցրած հավաքականների մեջ լավագույն արդյունքի հասած 2 ընտրանիները:

Հայաստանի հավաքականն առաջին խաղում մրցեց Վրաստանի ընտրանու հետ: Խաղասկիզբը հաջող էր հայ ֆուտզալիստների համար, որոնք արդեն 9-րդ րոպեին Արմեն Դանիելյանի հարվածով բացեցին հաշիվը: 4 րոպե անց դաշտի տերերը կարող էին վերականգնել հավասարակշռությունը, սակայն Ալթունաշվիլին չիրացրեց տուգանայինը:

Ընդմիջումից հետո Էդգար Կիրակոսյանը 2-րդ գնդակը խփեց: Ցավոք, մեր հավաքականին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Մրցակիցներից Մայսայան եւ Սեբիսկվերաձեն Վրաստանի հավաքականին փրկեցին պարտությունից: Գրանցվեց մարտական ոչ-ոքիՙ 2-2:

Երեկ Հայաստանի հավաքականը 2-րդ խաղում ուժերը չափեց Մոլդովայի ընտրանու հետ, որը նախորդ օրը 10-0 հաշվով ջախջախել էր մալթացիներին: Այս անգամ էլ գրանցվեց միեւնույն 2-2 հաշիվը: Այս անգամ սկզբում մոլդովացի Մունտյանուն 2 գոլ խփեց, ապա ընդամենը մեկ րոպեում Գրիգոր Կապուկրանյանն ու Վլադիմիր Մխիթարյանը վերականգնեցին հավասարակշռությունը: Վաղն ավարտական խաղում ՀՀ հավաքականը կմրցի Մալթայի ընտրանու հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4