«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2011-10-21 | #189, 2011-10-22 | #190, 2011-10-25


ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԵՐՆ ՕԾՎԵՑԻՆ

Կիրակի օրը մոսկվաբնակ հայերի համար կրկնակի տոն էր: Հայ առաքելական եկեղեցու Խաչի գյուտի տոնին զուգահեռ այդ օրը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ օրհնվեցին եւ օծվեցին Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրի մայր եկեղեցու գմբեթի խաչերը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին տիկնոջ հետ, արտաքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի եւ սփյուռքի նախարարները, Ռուս ուղղափառ եկեղեցու բազմաթիվ հոգեւորականներ:

Մայր տաճարի գմբեթի ոսկեպատ 6 խաչերը պատրաստվել են գործարանի տնօրեն Գեւորգ Մեհրաբյանի բարերարությամբ: Գմբեթի գլխավոր խաչն ունի 7 մետր, իսկ մնացյալ 5 խաչերը` 4 մետր բարձրություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4