Թբիլիսիում ավարտվեց ֆուտզալի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման նախնական փուլը: Ավարտական խաղում հայ ֆուտզալիստները 4-0 հաշվով հաղթեցին հետնապահ Մալթայի հավաքականին: 2-ական գոլի հեղինակ դարձան Արմեն Գյուլամբարյանն ու Գրիգոր Կապուկրանյանը: Մեր հավաքականը 5 միավորով գրավեց 2-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով վրացիներին, որոնք 8-7 հաշվով հաղթեցին մոլդովացիներին: Ցավոք, վաստակած 5 միավորը հնարավորություն չտվեց ընդգրկվելու 2-րդ տեղը գրաված 2 լավագույն հավաքականների շարքն ու շարունակելու պայքարը հաջորդ փուլում: