«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2011-10-21 | #189, 2011-10-22 | #190, 2011-10-25


ՈՒՂԵԳՐԵՐԸ ԿԲԱՇԽՎԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐՈՒՄ

Երեւանում ընթացող ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ խաղում հայ ֆուտբոլիստները 1-2 հաշվով զիջեցին Հունաստանի հավաքականին: Արդեն 4-րդ րոպեին հույները Գիորգոս Կատիդիսի հարվածով բացեցին հաշիվը: 76-րդ րոպեին Հովհաննես Հովհաննիսյանը վերջապես վերականգնեց հավասարակշռությունը, սակայն ընդամենը 2 րոպե անց հույները Անաստասիոս Բակասետասի հարվածով կրկին հաշվի մեջ առաջ անցան:

Մյուս խաղում Սլովակիայի ընտրանին 1-0 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին եւ 3 միավորով հավասարվեց ՀՀ ընտրանուն: Չնայած պարտությանը, մեր պատանիները լավ հնարավորություն ունեն հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Դրա համար անհրաժեշտ է վաղը կայանալիք խաղում հաղթել Անդորրայի հավաքականին: Ավարտական հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 15-ին: Նույն ժամին «Միկա» մարզադաշտում կմրցեն Սլովակիայի եւ Հունաստանի հավաքականները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4