Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը Սերբիայում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում չկարողացավ ուղեգիր նվաճել: Ավարտական խաղում մեր պատանիները 0-4 հաշվով պարտվեցին լիտվացիներին եւ 3 միավորով եզրափակեցին աղյուսակը: Մրցակցի կազմում 4 գոլն էլ խփեց Ստանկյավիչյուսը: Մեր պատանիները հիանալի հնարավորություն ունեին տիրելու 2-րդ ուղեգրին: Նրանք ուղեգիր կնվաճեին, եթե նույնիսկ պարտվեին լիտվացիներին, բայց միայն մեկ գնդակի տարբերությամբ:
Ընտրական 9-րդ խմբից հաջորդ փուլ մտան Սերբիայի եւ Լիտվայի հավաքականները: