Ինչպես տեղեկացանք ԳԱԱ տեղեկատվական վերլուծական կենտրոնիցՙ քիմիական եւ կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտը պարգեւատրվել է «Ակադեմիկոս Ն. Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով:
Ամեն տարի, սկսած 2007-ից, այս շքանշանը շնորհվում է այն կազմակերպություններին, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում եւ հասել են նշանակալից գիտական ու գործնական արդյունքների այդ բնագավառում: