Armchess.am-ի տեղեկացմամբ, Կրակովում ընթացած ՖԻԴԵ-ի 82-րդ կոնգրեսում կոչումներ են շնորհվել նաեւ հայ շախմատիստներին: Լիանա Աղաբեկյանը ստացել է միջազգային վարպետի տիտղոս, իսկ ռուսաստանցի Կարինա Համբարձումովային շնորհվել է միջազգային գրոսմայստերի կոչում: Միջազգային մրցավարի կոչում է ստացել Վահագն Խաչատրյանը, իսկ Նունե Վարդանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի մրցավարի տիտղոս: