«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2011-10-22 | #190, 2011-10-25 | #191, 2011-10-26


ՔԱՇԱՅԻՆ 3 ԿԱՐԳԵՐՈՒՄ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԷԻՆ

Վանաձորում 16-րդ անգամ անցկացվեց անվանի հայ ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի գավաթի միջազգային ավանդական մրցաշարը: Մրցագորգ էին դուրս եկել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, որոնց թվում քիչ չէին տիտղոսակիր ըմբիշները:

Քաշային 7 կարգերից երեքում հաջողությունն ուղեկցեց Հայաստանի ներկայացուցիչներին: Հաղթողներ դարձան եւ 3000-ական դոլար պարգեւավճարի արժանացան Արթուր Առաքելյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ) եւ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ):

Վրաստանի ներկայացուցիչներն էլ ուժեղագույնը ճանաչվեցին քաշային 3 կարգերում: Մրցաշարի հաղթողներ դարձան Գեորգի Էդիշերաշվիլին (55 կգ), աշխարհի չեմպիոն Գեորգի Գոգեշելիձեն (96 կգ) եւ գերծանրքաշային Դավիթ Մոձանաշվիլին: 74 կգ քաշային կարգում էլ հաղթողը վրացի Գիա Չկալաձեն էր, որը ներկայացնում էր Ուկրաինան:

Պարգեւներից անմասն չմնացին նաեւ 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները, որոնք ստացան համապատասխանաբար 2000 եւ 1000 դոլար: Իսկ մրցաշարի հաղթողների մարզիչները պարգեւատրվեցին 500-ական դոլարով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4