«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2011-10-25 | #191, 2011-10-26 | #192, 2011-10-27


ԹՈՒՐՔԻԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` ԶՈՒՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ

Թուրքիան երեկ հայտարարել է, որ պատրաստ է ընդունել երկրաշարժի առնչությամբ տարբեր երկրների առաջարկած օգնությունը, այդ թվում` Հայաստանի եւ Իսրայելի, մեկ շտկմամբ, որ ակնկալվում է օգնություն երկրաշարժից տուժածներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, մոտ 30 երկրների գրություններ են ուղարկվել, պարզաբանմամբ, որ առանց առաջարկված օգնությունից օգտվելու հնարավոր չէ վերացնել երկրաշարժի հետեւանքները:

Հայաստանն, ի դեմս երկրի նախագահի, եւս պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հարեւան երկրին, ու թեեւ Թուրքիայից որեւէ գրություն դեռ չի ստացվել, սակայն, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությամբ, Թուրքիան իրեն աջակցող երկրներից օգնություն ստանալու հարցում որեւէ խտրականություն չի դնում, թեեւ Գյուլը բավականին խտրական է մեկնաբանել, թե ինչու Ադրբեջանն ու Իրանն էին առաջին օրվանից տրամադրել իրենց օգնությունը:

Ըստ Գյուլի, ամենից առաջ մոտ գտնվելն էր պատճառը, որ այս երկու երկրների օգնությունն են ստացել Վանի մերձակայքի բնակչությունն ու փլատակների տակ հայտնվածները, մինչդեռ Հայաստանը եւս հեռու հարեւան չէ:

Այդուհանդերձ, ըստ էության, որեւէ մեկին փլատակների տակ կենդանի գտնելու հույսեր այլեւս չկան, թեեւ Թուրքիան ընդունելի է ներկայացրել դրսի օգնությունը բնավ էլ ոչ փրկարարական աշխատանքներին աջակցելու առումով, այլ, ըստ էության, զուտ մարդասիրական կտրվածքով` օգնություն ակնկալելով վրանների, ժամանակավոր կացարանների, տաք հագուստի եւ ջերմացման միջոցների տեսքով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4