Ավելի քան 30 հեռուստախցիկներ երեկ երեկոյան ցուցադրեցին երկու ժամ տեւածՙ «պատմական» որակումը ստացած միջոցառումը. վեցամյա վերանորոգման աշխատանքներից հետո իր դռները բացեց Մոսկվայի Մեծ թատրոնը: Վերանորոգման աշխատանքները արժեցել են 21 մլրդ ռուբլի, հատուկ հրավիրվածների թվում էր աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մեծ թատրոնի բացման առնչությամբ հայտարարել է. «Մեծ թատրոնը միավորում է ամբողջ Ռուսաստանի ազգային առանձնահատկություններն ու արժեքները, ողջ սիմվոլիկան»: Միջոցառման դիրիժորը Մեծ թատրոնի երաժշտական ղեկավար Վասիլի Սիեյսկին էր: Ներկա էին նաեւ տարբեր երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հ. Ա.