Այսօր տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ «Սրտաբանության եվրոկովկասյան 3-րդ համաժողովը»: Համաժողովին մասնակցում են շուրջ 250 սրտաբան Հայաստանից, Արցախից, աշխարհի մի շարք պետություններից` Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայից, Իրանից, Անգլիայից: Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոկտեմբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ եւ 200-ից ավելի Հայաստանի եւ Արցախի սրտաբաններ:
Համաժողովի նպատակն է հայտնաբերել եւ համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը` Հայաստանի սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի եւ Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաեւ նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ