Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնի փակումը Ս. Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետով. բեմադրող բալետմայստեր` Ռուդոլֆ Խառատյան, երաժշտական ղեկավար եւ դիրիժոր` Կարեն Դուրգարյան, բեմադրության եւ զգեստների նկարիչ` Աստղիկ Ստեփանյան: «Ռոմեո եւ Ջուլիետի» այս մեկնաբանությունը ժամանակակից աշխատանք է` հիմնովին կառուցված դասական բալետի հենքի վրա, որտեղ բեմադրիչն ընդլայնել է խորեոգրաֆիկ լեզուն եւ ստեղծել բալետի իր տարբերակը, որի սցենարը, սյուժեն եւ կերպարների զարգացումն առավել մոտ են Ֆրանկո Ձեֆիրելլիի հանրահայտ ֆիլմին:
Նշենք նաեւ, որ փառատոնը մեկնարկեց հոկտեմբերի 15-ին Դեկլան Դոնելլայի «12-րդ գիշեր» ներկայացմամբ:
Փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Մ. Հ.