Ռուսաստանը պատրաստ է ԱՄՀ-ի միջոցով Եվրոմիությանն աջակցել 10 մլրդ եվրո գումարով: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:
Պատասխանելով ֆինանսական օժանդակությանը վերաբերող հարցին, նա ասել է. «Եվրոմիությունից պաշտոնապես դեռ որեւէ խնդրանք չենք ստացել»: Նրա խոսքերովՙ եթե նման խնդրանք ստացվի, ապա «ՌԴ իրավասու մարմիններըՙ ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, կառավարությունը, նախագահի հավանությամբ լրջորեն կքննարկեն այդ հարցը»:
Բայց այդ դեպքում Ռուսաստանը փաստորեն ստիպված կլինի ստեղծել հատկացվող միջոցների ծախսումը վերահսկող նոր մեխանիզմ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հենց այդ բարդության պատճառով Մոսկվան առայժմ նախընտրում է Եվրոմիությանը ԱՄՀ-ի միջոցով օգնելու տարբերակը: