«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2011-10-28 | #194, 2011-10-29 | #195, 2011-11-01


ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ 3-ՐԴ ՏԵՂՈՎ

Ֆրանսիայի Բաստիա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի չորս շախմատիստներ: Ավարտական տուրից առաջ Հրանտ Մելքումյանը Կրիշնան Սասիկիրանի, Իվան Չեպարինովի հետ 6,5-ական միավորով գլխավորում էր աղյուսակը: Ցավոք, վերջին տուրում Մելքումյանը սեւերով պարտվեց Սասիկիրանին եւ 6,5 միավորով գրավեց 3-րդ տեղը: 7,5 միավորով հաղթող ճանաչվեց Կրիշնան Սասիկիրանը: 7 միավորով 2-րդ տեղը գրավեց Գավայն Ջոնսըՙ հաղթելով Չեպարինովին:

Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղալով Մարկ Առնոլդի հետ, 6,5 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը: 6-ական միավորով 16-րդ եւ 17-րդ տեղերը գրավեցին Վահե Բաղդասարյանն ու Աղասի Ինանցը: Վահեն հաղթեց Ալեքսանդր Պեսոտսկուն, Ինանցը հաշտություն կնքեց Ռադոսլավ Դիմիտրովի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4