Խորհրդային նախկին անվանի ֆուտբոլիստ եւ վաստակաշատ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի 85-ամյակին էր նվիրված Մոսկվայում անցկացված ֆուտբոլի վետերանների մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ «Արարատի» վետերանները: Ընկերական մթնոլորտում կայացած 3 մրցախաղերն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Մոսկվայի «Սպարտակի» հետ արարատցիների հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ «Սիմոնյանի բարեկամներ» թիմի հետ մրցավեճում մրցակիցները 4-ական գնդակ փոխանակեցին: «Արարատը» գրավեց 2-րդ տեղը, իսկ հաղթող դարձավ «Սիմոնյանի բարեկամներ» թիմը, որը «Սպարտակի» հետ խաղն ավարտել էր 3-3 հաշվով:
Մրցաշարի ավարտից հետո Նիկիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, մասնավորապես «Արարատի» վետերաններին: