Մոսկվայում անցկացված «Պատանի սամբիստ-2011» թիմային առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր «Զեյթունը»: Մեր պատանի սամբիստները հաջողությամբ հաղթահարեցին խմբային մրցաշարի արգելքը: «Զեյթունը» հաղթեց մոլդովական «Բելցին» (11-1) եւ Օդեսայի «Վոզրոժդենիեին» (12-0), պարտվեց չեչենական «Շամսուդինա Ուվայսաեւային» (1-11): Եզրափակիչ փուլում «Զեյթունը» 1/8 եզրափակիչում պարտություն կրեց Ադիգեյայի «Չերկեսիա» թիմից (5-7) եւ դուրս մնաց հետագա պայքարից: