ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ, 1939 թ. ծնված Նորայր Թումանյանը հոկտեմբերի 31-ին մահացել է: Բժիշկների նախնական ախտորոշումըՙ սուր կորոնար սինդրոմ (ինֆարկտ): Նորայր Թումանյանը արդեն չորս տարի գտնվում էր ազատազրկման մեջ: 2008-ին Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկմանՙ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (սպանություն), 185 հոդվածի 1-ին մասին (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) եւ 66 հոդվածի 4 կետի հատկանիշներով: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ