«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2011-11-01 | #196, 2011-11-02 | #197, 2011-11-03


ԱԲՐԱՀԱՄԻ ՔԱՇԻ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

Միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի պրոմոութեր Վիլֆրիդ Զաուեռլանդը եւ մարզիչ Ուլի Վեգները տարբեր կարծիքի են հայ բռնցքամարտիկի քաշային կարգի վերաբերյալ: Զաուեռլանդը գտնում է, որ Աբրահամը պետք է վերադառնա միջինքաշային կարգ (72,5 կգ), իսկ Վեգների կարծիքովՙ Արթուրը պետք է տեղափոխվի կիսածանրքաշային կարգ (79,4 կգ):

Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամին, ապա նա օրերս հայտարարել էր, որ մտադիր է հունվարին քաշը նվազեցնել մինչեւ 75 կգ-ը ու ռինգ դուրս գալ: Արթուրի համար անհաջող էր 2-րդ միջինքաշային կարգ (76,2 կգ) տեղափոխվելը: Այդ կարգում նա մասնակցեց Super Six մրցաշարին: Անցկացված 4 մենամարտերից 3-ում Արթուրը պարտվեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4