Նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Գրիգոլ Վաշաձեն հանդիպում կունենա նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նկատի առնելով Հայաստանի նախագահի` Վրաստան կատարելիք այցի, ինչպես նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ոչ կոռեկտ հայտարարությունների առնչությամբ մամուլում տեղ գտած հրապարակումները` թերեւս ինչ-որ պարզաբանումներ իրապես հնարավոր լինի ստանալ Վաշաձեի այցելության ընթացքում, նաեւ հստակեցմամբ, թե արդյոք տեղի ունենալո՞ւ է Հայաստանի նախագահի այցը Վրաստան եւ երբ:
Ա. Հ.