«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


ՄԻՆՉԵՎ 2015 Թ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 700 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Հայաստանի ազգային արխիվը կհրատարակի «Վշտապատում» եռահատոր ժողովածուն, որտեղ ընդգրկված կլինեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող 700 փաստաթուղթ: Եռահատորը թարգմանվելու է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն: Յուրաքանչյուր հատորը կկազմի 500 էջ: Ժողովածուի հիմնական փաստաթղթղերը հիմնված են Արեւմտյան Հայաստանի 700 գյուղերի փրկված բնակչության հիշողություների վրա: Այդ հիշողությունները հավաքագրել են Հովհաննես Թումանյանի ստեղծած հատուկ հանձնաժողովների ադամները: Գրքի անվան ընտրությունն էլ պատահական չէ: «Վշտապատում» այն ծրագրի անվանումն է, որի շրջանակներում 1916-ին հավաքագրվել են կոտորածներից փրկվածների հիշողությունները: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հույս ունի, որ մինչեւ 2015 թ. եռահատորը կհանձնվի ընթերցողների դատին եւ դրական ազդեցություն կունենա Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4