«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 5-7 ԱՍՏԻՃԱՆՈՎ

Ինչպես «Ազգին» տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը , առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Նոյեմբերի 12-ին, 13-ին եւ 14-ին գիշերային ժամերին կդիտվի ամպամածություն եւ կգրանցվի 0-ից բարձր ջերմաստիճան: Առաջիկա երկու գիշերներին Արարատյան դաշտում սպասվում է մինչեւ 5 աստիճան ցուրտ, իսկ 11-իցՙ 1-5 աստիճան տաքություն է սպասվում գիշերը, ցերեկըՙ 8-11: Նոյեմբերի 11-ին եւ 12-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքումՙ անձրեւ: Երեւանում այսօր գիշերը կլինի 4-6 աստիճան ցուրտ, ցերեկըՙ 8-11 աստիճան տաքություն: Նոյեմբերի 11-ինՙ գիշերը 1-3 աստիճան տաքություն, գիշերըՙ 9-11 աստիճան տաքություն: Հաջորդ գիշերը ջերմաստիճանը կբարձրանա եւս 3 աստիճանով, իսկ ցերեկվա ջերմաստիճանը կմնա նույնը: Առաջիկա հինգ օրերին Երեւանում ձյուն չի տեղա, իսկ մինչեւ ամսվա վերջ շատ հավանական է, որ «սպիտակ սավանը» Երեւանում էլ փռվի:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4