«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


ՕԵԿ-Ի ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՒՄ

Նոյեմբերի 5-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ եւ Գյումրի քաղաքների բնակչության հետ: Բոլոր հանդիպումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում` բարձր ակտիվության, ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանի եւ հանրապետության առջեւ ծառացած արդիական խնդիրները, ՕԵԿ-ի կատարած աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների մասին, պատասխանել ազգաբնակչությանը հուզող հարցերին: Իր ելույթներում կուսակցության նախագահը կարեւորել է Սերժ Սարգսյանի հետ 2008 թվականին կնքած դաշինքը եւ մատնանշել, որ այն ժամանակ ՕԵԿ-ի սթափ դիրքորոշումը հնարավորություն տվեց կանխելու երկրում քաղաքացիական զանգվածային բախումները, իսկ այսօր կուսակցությունը քայլ առ քայլ բուռն վերելք է ապրում: Նա նշել է նաեւ, որ այսօր շատերն են արդեն ընդունում, որ ՕԵԿ-ն այդ օրերին ճիշտ վարվեց եւ այժմ օր օրի վերականգնում է իր բազմահազար ընտրազանգվածը, ավելի ու ավելի են ամրապնդվում կուսակցության տարածքային կառույցները եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանք մասնակցելու են նույն ոգեւորությամբ ու նույնքան վստահ, որքան նախորդներին: ՕԵԿ-ը ինչպես եղել, այսուհետեւ եւս մնալու է մեր երկրի ներքաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը: Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ ՕԵԿ-ը վայելում է ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունը եւ առաջիկայում էլ ներկայանալու է նոր ասելիքով, բովանդակալից ու իրատեսական ծրագրերով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4