«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ, Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՔ ՓՈՂՈՑՈՒՄ ԳԻՇԵՐՈՂ ԿՆՈՋԸ

Նկարում պատկերված կնոջ` Անահիտ Միկիչյանի մասին մենք գրել էինք գարնանը` մարտի 11-ին, որ մի կերպ, վերմակներով ու տաք շորերով փաթաթված անցած ձմեռը հանել էր «Վերնիսաժին» մոտիկ կանգառում կամ մոտակա շենքերի մուտքերում գիշերելով: 55-ամյա այս կինը տանիք չունի, մի անկյուն չունի եւ ապրում է բաց երկնքի տակ: Ի տարբերություն իր նման անտունների` նա չի մուրում, իր վիճակի եւ այլ անտունների համեմատ` մաքուր է, փորձում է վաստակել իր հացը: Գարնանը նրա պատմությունը ներկայացնելով` «Ազգը» հույս ուներ, որ անցնող ամիսներին համապատասխան կառույցները, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը մի ելք կգտնեն աշխատել իմացող այս կնոջ համար, մի տանիքի տակ կամ մի ծերանոցում կտեղավորեն: Անցան 7-8 տաք ամիսները, իսկ Անահիտի խնդիրը ոչ մեկին չհետաքրքրեց, եւ ձմեռվա շեմին, երբ արդեն գիշերը հիմա էլ բավական ցուրտ է, Անահիտն էլի «Վերնիսաժի» կանգառում, բաց երկնքի տակ է գիշերում: Լավ, հարգելի պաշտոնյաներ, էլ որքա՞ն ժամանակ է ձեզ պետք, որ մի կնոջ կարողանաք օգնել: Կամ ծերանոցում տեղավորելու համա՞ր էլ անպայման մի երկարաձեռք պաշտոնյա պետք է բարեխոսի, որ նրա ծանոթին տեղավորեք: Կամ էլ երեւի սպասում եք, որ ինչպես այլ անտուններ, այս կինը նույնպես մեռնի` դուք էլ ձեր պարտականությունը կատարելուց ազատվեք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4