Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ պատասխանատու Աբգար Սարգսյանը , ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հրավիրվել է մասնակցելու Կուզբասում անցկացվող «Crescendo» երաժշտական փառատոնին: Ս. Սմբատյանը ղեկավարելու է Կուզբասի երկրամարզի սիմֆոնիկ նվագախումբը ողջ փառատոնի ընթացքում: ՌԴ-ի նախագահի ադմինիստրացիայի եւ ՌԴ մշակույթի նախարարության հովանու ներքո անցկացվող նոյեմբերի 9-13 միջազգային երաժշտական փառատոնը հայտնի է երաժշտասերների շարքում: Փառատոնին նվագախմբերի դիրիժորներն ենՙ միջազգային մրցույթների դափնեկիր Տաո Լինյան, Սերգեյ Սմբատյանը եւ վաստակավոր արտիստ Յուրի Տկաչենկոն: Վեց համերգների ընթացքում կհչեն դասական երաժշտության գոհարներՙ նոր սերնդի վիրտուոզ կատարողների կողմից:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ