Ինչպես տեղեկացանք ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից , առաջիկա երկու օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 3-5 աստիճանով: Հովտային շրջաններում նոյեմբերի 15-ին եւ 16-ին գիշերը սպասվում է 0-1 աստիճան, իսկ ցերեկըՙ 7-8 աստիճան տաքություն: Լեռնային շրջաններում գիշերըՙ 3-8 աստիճան ցուրտ, ցերեկըՙ -3+1: Նախալեռնային եւ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Արարատյան դաշտում եւ հովտային շրջաններում սպասվում է թույլ անձրեւ: Նոյեմբերի 17-ին ե՛ւ Երեւանում, ե՛ւ Արարատյան դաշտավայրում կդիտվի թույլ անձրեւ: Ջերմաստիճանը գիշերը կլինի մինչեւ 7 աստիճան տաքություն: Մինչեւ շաբաթվա վերջ ամպամած եղանակը կպահպանվի: Ժամանակ առ ժամանակ կդիտվի թույլ անձրեւ հովտային եւ նախալեռնային շրջաննեում:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ