«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ԴԱՎԻԹ-ԲԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ` ԱԿԱՆԱԶԵՐԾՎԱԾ

Հրադադարի հաստատումից հետո արդեն 17 տարի հանրապետության ավելի քան 60 բնակավայրերի հարակից տարածքներ շարունակում են մնալ ականապատված: Կասկածելի տարածքների թիվը գերազանցում է 100-ը` զբաղեցնելով 322 կիլոմետր քառակուսի մակերեսով տարածք: 1994-ից ականներից եւ չվնասազերծված զինամթերքից տուժել է ավելի քան 400 մարդ, որից 112-ըՙ մահվան ելքով:

Հայաստանի գերատեսչությունները միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ամեն տարի ականազերծման աշխատանքներ են կատարում: Դրանք նվազեցնում են չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետեւանքով դժբախտ պատահարների հավանականությունը, նաեւ ավելանում է գյուղատնտեսական հողատարածքների թիվը:

Հանգստյան օրերին Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ բնակավայրն ու հարակից տարածքը պաշտոնապես հայտարարվեցին ականազերծված: Հավաստագիրը Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը հանձնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Ռուբեն Առաքելյանի ներկայացմամբ` ականազերծման աշխատանքները սկսվել են գարնանը: Ականազերծվել է 21 հեկտար հողատարածք, վնասազերծվել են նռնակներ, փամփուշտներ, հակատանկային եւ հակահետեւակային ականներ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4