Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ գեղ. ղեկ. եւ գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ շարունակում է հոբելյանական համերգների շարքը: Նոյեմբերի 18-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը նվիրվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին: Համերգի ընթացքում կհնչեն Ալ. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, «Էտյուդ հրեական թեմաներով», «Ղրիմյան էսքիզներ», «Էնզելի»ՙ «Երեւանյան էտյուդներից», սիմֆոնիկ եւ վոկալ հատվածներ «Ալմաստ» օպերայից: Առաջին անգամ Հայաստանում կհնչի Ռիխարդ Շտրաուսի տերցետ «Վարդերի ասպետը» օպերայից: Համերգի մենակատարներն են Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Քրիստինե Սահակյանը (սոպրանոներ) եւ Պերճ Քարազյանը (տենոր): Համերգի դիրիժորն է Հարություն Արզումանյանը:
Մ. Մ.