Մագնիտոգորսկում մեկնարկել է շախմատի Ռուսաստանի գավաթի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 16, կանանց մրցաշարինՙ 8 շախմատիստներ:
Մրցակիցները միմյանց հետ 2 պարտիա են անցկացնում: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում է լրացուցիչ մրցախաղում: Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեց անցյալ տարվա ՌԴ գավաթակիր Զավեն Անդրեասյանը,որը 1,5-0,5 հաշվով հաղթեց Դվոյրիսին: