Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին երեկ հարցաքննության են կանչել ՆԳՆ քննչական վարչություն: ՌԻԱ գործակալությունը նշում է, որ նրան հարցաքննել են որպես վկայի «Մոսկվայի բանկից» 12,5 մլրդ ռուբլու հափշտակման գործով:
Լուժկովը ներկայացել է հարցաքննությանը, չնայած բարեկամները փորձել են տարհամոզել նրան: «Ես հասկանում եմ բոլոր հնարավոր հետեւանքները, բայց այլ կերպ վարվել չեմ կարող: Ես ազնիվ եմ աշխատել եւ կարող եմ հանգիստ խղճով պատասխանել բոլոր հարցերին», ասել է նա լրագրողներին:
Այդուհանդերձ նախկին քաղաքապետը իր կնոջըՙ Ելենա Բատուրինային արգելել է Մեծ Բրիտանիայից վերադառնալ Ռուսաստան, «քանի որ ոչ մի երաշխիք չկա, թե նա կկարողանա վերադառնալ Լոնդոնՙ զավակների մոտ»: