Ֆրանսիայում այսօր կմեկնարկի եւ մինչեւ նոյեմբերի 20-ը կշարունակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռուստամարաթոնը: Երկրորդ խոշոր դրամահավաքին կմասնակցի 700 կամավոր, ովքեր կզանգահարեն Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիցցայի եւ Տուլուզի 60.000 ընտանիքի եւ կազմակերպության` առաջարկելով նվիրատվություն կատարել հանուն Հայաստանի եւ Արցախի վերականգնման եւ զարգացման:
Հեռուստամարաթոնի հանգանակություններն այս տարի կուղղվեն Արցախի եւ Տավուշի մարզի մեկ տասնյակ գյուղերում ջրի խնդրի լուծմանը: Նախորդ տարի համաեվրոպական հեռուստամարաթոնով հանգանակված 1.400.000 եվրոն ուղղվեց Հադրութի շրջանի 4 գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցմանն ու Աշոցք գյուղում դպրոցի կառուցմանը:
Հ. Հ.