Իրանը պատրաստ է կիսել իր միջուկային տեխնոլոգիաները հարեւան երկրների հետ եւ մասնավորապես Թուրքիային օգնություն է առաջարկում ատոմակայանի կառուցման գործում: Այդ մասին հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի ղեկավար Մոհամմադ Ջավադ Լարիջանին, որը Իրանի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենն է, լրագրողներին հայտարարել է. «Թուրքիան վաղուց ձգտում է ԱԷԿ կառուցել, բայց մինչեւ օրս Արեւմուտքի ոչ մի երկիր նրան օգնելու պատրաստակամություն չի հայտնել»:
«Անցյալ շաբաթ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հրապարակային զեկուցագրում կային ապացույցներ, որ ծրագիրն ունի ոչ միայն խաղաղ, այլեւ ռազմական նպատակներ», գրում է իսրայելամետ newsru.co.il կայքէջը: Համաշխարհային ընկերակցությունը եւ մասնավորապես Իսրայելը մտահոգ են, որ Իրանը կարող է ատոմային զենք արտադրել, ինչպես նաեւ դրանով զինել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Համասը» եւ «Հզբոլլահը»:
Ի դեպ, Մոհամմադ Լարիջանին նաեւ Իրանի արդարադատության նախարարության խորհրդականն է եւ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հարազատ եղբայրը: