Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդն ու Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրում են տոնական համերգի: Այն տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ վարչապետ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Մանկավարժական համալսարանի 2011 թվականի լավագույնը ճանաչված ուսանողը համալսարանի կողմից կպարգեւատրվի երկշաբաթյա ուղեւորությամբ Լոնդոն, որտեղ կմասնակցի ուսուցողական ծրագրի: Խրախուսական պարգեւների կարժանան նաեւ ֆակուլտետների լավագույն ուսանողները` 9 հոգի: