«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2011-11-15 | #206, 2011-11-16 | #207, 2011-11-17


ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԵԴԱԼ

Վիլնյուսում ավարտված սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունում հայ սամբիստներն ընդամենը մեկ բրոնզե մեդալ նվաճեցին: Մրցանակակիր դարձավ Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը, որը հանդես է գալիս 100 կգ քաշային կարգում: Նա մեր հավաքականին հաշվարկային 3 միավոր պարգեւեց: Մեկական միավոր վաստակեցին 5-րդ տեղը զբաղեցրած Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (82 կգ): Հայաստանի հավաքականը 52 երկրների ընտրանիների մեջ գրավեց 10-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4