Նոյեմբերի 19-ին մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 2012-ի գավաթի խաղարկությունը, որը սկսվում է քառորդ եզրափակիչ փուլից: Այդ օրը «Հրազդան» մարզադաշտում «Ուլիսը» կհյուրընկալի «Արարատին», իսկ Կապանում «Գանձասարը» կմրցի «Իմպուլսի» հետ: Հաջորդ օրը «Փյունիկը» «Հանրապետականում» կհյուրընկալի գործող գավաթակիր «Միկային», իսկ Իջեւանի «Արնար» մարզադաշտում կմրցեն «Շիրակն» ու «Բանանցը»: Հանդիպումները կսկսվեն ժամը 14-ին:
Նոյեմբերի 23-ին կայանալիք պատասխան հանդիպումն «Ուլիսն» ու «Արարատը» կրկին կանցկացնեն «Հրազդանում»: Այդ օրն Իջեւանում կմրցեն «Իմպուլսն» ու «Գանձասարը»: Հաջորդ օրը «Հրազդանում» «Միկան» պատասխան խաղում կհյուրընկալի «Փյունիկին», իսկ «Բանանցը» «Շիրակի» հետ կմրցի սեփական մարզադաշտում: