«Հարություն Առաքելյանը փորձում է շանտաժի ենթարկել եւ սպառնալ վարչապետին ու արդարադատության նախարարին»
Այս խորագրի ներքո երեկ գիշեր tert.am կայքէջը մեր ուշադրությունը սեւեռեց ՀՀ կառավարության կայքէջում (ստորեւ տեսնել հասցեները) հրապարակված հետեւյալ հաղորդագրության վրա, որին կցված են Հարութ Առաքելյանի սպառնալից նամակը ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին: Հայտնապես, այս տղան ամբողջովին կորցրել է իրեն այն բանից հետո, երբ նոյեմբերի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության վարչության որոշմամբ անվավեր է ճանաչվել Նրա նախաձեռնությամբ 2011 թ. հոկտեմբեր 15-ին «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված «ՀՌԱԿ 19-րդ համագումարի նիստը», այլ խոսքովՙ մերժել է ճանաչել թղթե առյուծի ատենապետությունը, փաստորեն ուժի մեջ թողնելով իր նախորդ որոշումը Էդվարդ Անտինյանին ՀՌԱԿ ատենապետ ճանաչելու վերաբերյալ:
«Արդարադատության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին: Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմիցՙ ակնհայտ սուտ տեղեկություններով:
Մեկնաբանությունները կառավարությունը համարում է ավելորդ եւ առաջարկում կարդալ հայտարարության տեքստըՙ ամբողջական կարծիք կազմելու նպատակով»:։
http://gov.am/u_files/file/presentations/File1.pdf
http://gov.am/u_files/file/presentations/File2%281%29.pdf