«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2011-11-18 | #209, 2011-11-19 | #210, 2011-11-22


«ԱՄՆ-Ը ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼ»

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը ԱՄՆ-ին եւ Թուրքիային մեղադրել է իր երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերի մեջ: Նրա խոսքերովՙ Սիրիայի իրադրության սրմանը վերաբերող պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Մամլո ասուլիսում Վալիդ Մուալիմը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը վկայում են, որ «նրանք Սիրիայում քաղաքացիական պատերազմ են ուզում»:

Մուալիմը «ստահոդ» է անվանել այն հաղորդումները, թե սիրիացի ընդդիմադիրները Դամասկոսում նռնականետներից գնդակոծել են կառավարող Բաաս կուսակցության գրասենյակները: Նա արաբական որոշ երկրների մեղադրել է Սիրիայի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը ներկայացնելու դիտավորության մեջ: Ավելի վաղ Արաբական լիգայի դիմումը հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել էր բանաձեւ, որը ՆԱՏՕ-ին թույլատրել էր ռազմական գործողություն սկսել Լիբիայի դեմ, հիշեցնում է Ֆրանսպրեսը:

Մուալիմը միաժամանակ նշել է, որ ինքը մտադիր է շարունակել խորհրդակցությունները Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբի ալ Արաբիի հետ, սակայն լիգայի հաշտարար նախաձեռնությունը դրա ներկայիս տեսքով համարում է չհավասարակշռված:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4