Երեկ Համազգային թատրոնում տեղի ունեցավ «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի փակումը, որին մասնակցում էին Գյումու, Վանաձորի, Շուշիի եւ Երեւանի երիտասարդ ստեղծագործողները: Փառատոնի գերխնդիրն էր երիտասարդ ստեղծագործողներին բերել ստեղծագործ դաշտ, հնարավորություն տալ ի հայտ գալու, եւ այդ առումով փառատոնն արդարացրեց իրեն, քանի որ փառատոնի մասնակիցներից շատերը աչքի ընկան իրենց տաղանդով եւ փառատոնի ավարտից հետո կունենան հնարավորությունՙ հանդես գալու իբրեւ անհատ ստեղծագործող: Բացի մասնակից երիտասարդներից փառատոնը կարողացավ իր շուրջը հավաքել արվեստասեր հանդիսականին եւ փառատոնի ողջ ընթացքը անցավ լեփ-լեցուն դահլիճներով: Փակման արարողության ժամանակ հանդիսավոր կերպով հաղթող մասնակիցներին հանձնվեցին լավագույն դերասան/ուհի/, երկրորդ պլանի դերասան/ուհի/, լավագույն բեմանկարչություն, երաժշտական ձեւավորում, ներկայացում, ռեժիսուրա, դրամատուրգ անվանակարգերում հաղթողների համար սահմանված մրցանակները: