«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2011-11-19 | #210, 2011-11-22 | #211, 2011-11-23


ՀԱՅ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացավ «Հայ գորգագործական մշակույթը» խորագրով հանրապետական գիտաժողով, որը անդրադարձավ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման ու արժեւորման հարցում առաջնային նշանակություն ունեցող` ՀՀ թանգարաններում պահվող հայոց ժողովրդական կիրառական-գեղազարդման արվեստին վերաբերող արժեքներին, մասնավորապես գորգերին ու գորգագործությանը` որպես ազգային ինքնության ու ավանդույթների յուրահատուկ կրողների:

ՀՀ մշակույթի նախարարության եւ ժողովրդական ստեղծագործության կենտրոնի նախաձեռնությամբ ընթացող գիտաժողովին հնչեցին երկու տասնյակ զեկուցումներՙ հայոց գորգագործական մշակույթի ծագումնաբանության հիմնահարցերը, հայոց ոստայնագործական մշակույթի առանձնահատուկ տեսակի` գոբելենի ծագումնաբանությունը, հայկական զարդարվեստի երկրաչափական մոտիվների ու դրանց արդի կիրառության հարցերը եւ այլն:

Գիտաժողովի օրերին գործում էր նաեւ «Գորգը` ինքնության վկայագիր» խորագրով ցուցադրությունը` Հովհ. Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գորգերի հավաքածուից:

Գիտաժողովը բացեց ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը : Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը , ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը , ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը :

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4