«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2011-11-22 | #211, 2011-11-23 | #212, 2011-11-24


Ի՞ՆՉ ՍՏԱՑԱՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները փաստորեն սկիզբ դրեցին Եվրասիական միությանը: Պուտինի առաջարկած այս միությունը, ըստ մի շարք փորձագետերի, հենց այս երեք պետություններից էլ պետք է սկսվեր, Ռուսաստանը որեւէ խնդիր չունի Ղազախստանի հետ, իսկ Բելառուսի հետ ունեցած խնդիրները կարծես թե հետեւում են: Այդուհանդերձ, նախագահ Լուկաշենկոն այն առաջնորդներից չէ, որ առանց փոխադարձ որեւէ ժեստի համաձայնի ընդունել դիմացի կողմի առաջարկությունները, կամ մի կողմ նետի սեփական հավակնությունները: Տեղեկությունները, որ Բելառուսը եկող տարվանից երկու անգամ պակաս կվճարի ռուսական գազի համար, հենց այս պատասխան ժեստերից կարող են լինել: Այս պահին Բելառուսը Ռուսաստանից գազ է գնում հազար խորանարդ մետրի համար վճարելով գրեթե 300 դոլար, այժմ, ըստ ռուսական մի շարք աղբյուրների, կողմերը բանակցում են 150 դոլարը փոքր-ինչ գերազանցող գին սահմանելու շուրջը:

Հայաստան ռուսական գազը մտնում է հազար խորանարդ մետրը 180 դոլարով: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մարտիրոսյանի խոքերով` «այս գինը չի փոխվի առնվազն մինչեւ 2012-ի ապրիլը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4