«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2011-11-22 | #211, 2011-11-23 | #212, 2011-11-24


ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԳԱՅԱՆԵ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ՆՇԵՑ ԻՐ 51-ՐԴ ԱՄՅԱԿԸ

Երեքշաբթի, 15 նոյեմբերին, Բուենոս Այրեսի ամենանշանավոր թատրոններից «Էլ Նասիոնալում» տեղի ունեցավ Արգենտինահայ մշակութային միության «Գայանե» պարախմբի տարեկան համերգըՙ նվիրված համույթի 51-րդ ամյակին:

Հազար հանդիսականներու շարքում էին հայ եւ օտարերկրացի դեսպաններ, Արգենտինայի պետական պաշտոնյաներ, հայկական միությունների եւ գաղութի մաս կազմող գրեթե բոլոր հաստատությունների ներկայացուցիչները:

Համերգը սկիզբ առավ «Հայաստան» պարովՙ ՀՀ Պարի պետական անսամբլի ցանկից, եւ շարունակվեց մոտ երկու ժամ 17 պարերի բեմադրությամբ: Համերգին նաեւ մասնակցեցան երգիչներ Փապլո Քույումճյանը եւ Վալերիա Չերեքյանը, ինչպես նաեւ նվագողներ Էդգարդո Սարյանը, Փեդերիքո Միքաելյանը եւ Արթուրո Պույուքուրդը:

Կազմակերպության խոսքը բերավ Արգենտինահայ մշակութային միության նախագահ Ադրիան Լոմլոմջյանը:

Ներկայումս «Գայանե» պարախումբին մաս են կազմում 45 երիտասարդներՙ 13-ից 35 տարեկան եւ 25 մանուկներՙ 5-ից 12 տարեկան: Պարախումբը տնօրինում է գեղարվեստական խորհուրդը, որի կազմում են Հայաստանի պարի պետական համույթի նախկին անդամ Րաֆֆի Գրիգորյանը եւ պարախմբի երիտասարդ անդամներ Կառլոս Ագաժան, Դանիելա Ռեյնոնեն, Մարսելա Բոյաջյանն ու Ագուստինա Լոպես Կորվագլիան:

«Գայանե» պարախումբը պատրաստվում է գալ տարիՙ հուլիս ամսի վերջերում, ելույթ ունենալ նաեւ Մայր հայրենիքում, մի քանի համերգներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4